Թեհրանը եւ Մոսկվան դեմ են կասպյան տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայությանը։ Այս մասին Թեհրանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին,  գրում է Mehr-ը։

Չորեքշաբթի երեկոյան Իրանի նախագահը հանդիպում է ունեցել Լավրովի հետ,  որի ժամանակ ընթացող խորհրդակցություններն ու բանակցություններն անվանել է նոր դարաշրջան բացելու երկու երկրների լուրջ ցանկության նշան։ 

Լավրովը հակիճ ներկայացրել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակը։ Իր հերթին, Իրանի նախագահը ընդգծել է պատերազմի շուտափույթ դադարեցման կարեւորությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ օգնելու դիվանագիտական ​​լուծում գտնելու հարցում։ 

«Կասկած չկա, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի սադրանքներն ընկած են այս հակամարտությունների հիմքում»,-ասել է Ռայիսին։

Բացի այդ, Իրանի նախագահն ընդգծել է նաեւ «աշխարհի այլ տարածաշրջաններում՝ Արեւմտյան Ասիայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական ​​քաղաքականությանը հակադրվելու անհրաժեշտությունը»։

Նրա խոսքով՝ Թեհրանը եւ Մոսկվան դեմ են կասպյան տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայությանը։