«Դիմադրություն» շարժման անդամներ, ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Արամ Վարդևանյանը Արցախում այցելել են Ստեփանակերտի շուկա և շփվել քաղաքացիների հետ։

Սաղաթելյանն ու Վարդևանյանն արժանացել են ջերմ ընդունելության արցախցիների կողմից: Քաղաքացիներից, դիմելով Իշխան Սաղաթելյանին, ասաց․ «Երանի մեր վարչապետը դու լինեիր»։

Հիշեցնենք «Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով եղել են Արցախի Հանրապետությունում,  հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ: