Օգոստոսի 13-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգարյան փղոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի թիվ 22 բնակարանում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 01.30-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհաշիջման աշխատանքներից հետո նշված բնակարանի փակ պատշգամբում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 80-ամյա Էմմա Թաթարյանի  դիակը:

Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: