Բաղդադի արեւմուտքում օգոստոսի 13-ին պայթյուն է տեղի ունեցել:

3 մարդ զոհվել է եւ առնվազն 13 մարդ` վիրավորվել: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել քաղաքի աշխույժ թաղամասերից մեկում` խանութների եւ սրճարանների մոտակայքում:

Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում: Ներկա պահին ահաբեկչության համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: