Երեւան-Սեւան մայրուղու վրա հերթական պատահարն է եղել: Իրար են բախվել մարդատար մեքենան եւ բեռնատար-բետոնաշաղախիչը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, օգոստոսի 12-ին, ժամը 10:10-ի սահմաններում, 35-ամյա Նաիրի Ս.-ի վարած «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է 30-ամյա Անուշավան Ա.-ի վարած «ԿամԱԶ-6520» մակնիշի բեռնատար-բետոնաշաղախիչ ավտոմեքենային: «ՎԱԶ-21154»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:




























