Աշխատանքային այցով Շիրակի մարզ է այցելել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա ղեկավարած պատվիրակությունը այցելել է Շիրակի մարզիԿառնուտ համայնք, ծանոթացել ցորենի բերքահավաքի աշխատանքներին, որից հետո նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գյումրու սելեկցիոն կայան: Գյուղնախարարի գնահատմամբ` Շիրակի մարզում այս տարի բերքի ցուցանիշը համեմատաբար բարձր է եղել եւ, նախորդ տարվա անկումը գյուղատնտեսության ոլորտում հնարավոր է եղել որոշակի չափով նվազեցնել: Պատասխանելով Շիրակի մարզի լրագրողների այն հարցին, թե փոխհատուցում տրվելո՞ւ է այն համայնքների բնակիչներին, ովքեր տուժել են կարկտահարությունից եւ երաշտից, Սերգո Կարապետյանը նշել է, որ ոչ մի փոխհատուցում չի լինելու, քանի որ կառավարությունը հնարավորություններ չունի:
Լրագրողներն հարցրել են նաեւ, թե հոգեւորականի ներգրավումը գյուղնախարարության աշխատանքներին ինչ արդյունք տվեց, ինչից գյուղանախարարը զայրացել է եւ վրդոված ասել. «Ես չեմ հասկանում, դուք քրիստոնյա եք, հա: Դուք քրիստոնյա՞ եք, թե՞ մուսուլման»:




























