Իրանը համաձայնել է ֆինանսավորել Սիրիայի միջերկրածովյան Լաթաքիա նավահանգստում ռազմաբազայի կառուցումը, հաղորդում է Daily Telegraph-ը: Արեւմտյան հետախուզության աղբյուրների տվյալներով` համաձայնությունը ձեռք է բերվել Սիրիայի անվտանգության հարցերով փոխնախագահ Նազիֆ Հեիրբեկի` Իրան կատարած այցից հետո: Իրանը ռազմական տերմինալի կառուցումը Լաթաքիայի օդանավակայանում պետք է ավարտի մինչեւ տարեվերջ: Սա Իրանից Սիրիա զենքի ուղիղ մատակարարման երթուղի կստեղծի:
Արեւմտյան դիվանագետների հայտարարության համաձայն` Սիրիայում հուզումների մեկնարկից հետո Թեհրանը Դամասկոսին տրամադրել է ցուցարարների ճնշման հատուկ միջոցներ, գաղտնի տեղեկությունների մոնիտորինգի տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ նավթ: Իրանից Սիրիա մի շարք մատակարարումներ առգրավվել են Թուրքիայի կողմից:




























