Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ180 անգամ:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տեսակի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1100 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավային հատվածում: Միայն օգոստոսի 10-ին Հադրութի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: