Թուրքական Կոնյա քաղաքի երթուղային ավտոբուսը Կոնյա-Աֆյոն մայրուղու 111-րդ կիլոմետրի վրա բախվել է բեռնատարի: Տուժել է 30 մարդ, հաղորդում է «Սաբահ» թերթը:
Ոստիկանության աշխատակիցների խոսքով` ավտոբուսի վարորդն ինչ-ինչ պատճառներով չի նկատել ուղիղ իր առջեւից շարժվոց բեռնատարին:
Ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ պարբերականի` տուժածների թվում օտարերկրացիներ չկան: Կատարվում է հետաքննություն:




























