Կոսովոյի հյուսիսում սերբական համայնքները կարող են ֆինանսական ինքնավարության տարրեր ձեռք բերել:  Այդ մասին հաղորդել է Սերբիայի հեռուստառադիոընկերությունը (RTS):

«Ահտիսաարիի ծրագրի» համաձայն` Կոսովոյի համայնքները որոշակի տոկոսներ կստանան Սերբիայի հետ սահմանին գանձվող մաքսատուրքերից:

Կոսովոյի սերբական համայքներն այդ միջոցները կարող են  օգտագործել իրենց հայեցողությամբ` միասնային բյուջետային գծի ձեւաչափով, որը կվերահսկի Պրիշտինան: Այդ սցենարին է հակված նաեւ Եվրամիությունը:

Պաշտոնական Բելգրադի` Կոսովոյի հետ բանակցությունների  հարցերով խմբի ղեկավար Բորիսլավ Ստեֆանովիչը նշել է, որ ներկայումս  հյուսիսային սերբաբնակ տարածքների ինքնավարության հարցը չի քննարկվում: