Հանրապետության տարածքում եղանակը պայմանավորված կլինի ցածր ճնշման դաշտով: Առավելապես հյուսիսային շրջաններում եւ Սյունիքում օգոստոսի 14-ին եւ 15-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, այլ շրջաններում էական տեղում չեն սպասվում: Առանձին վայրերում կա կարկուտի հավանականություն: Meteo-tv-ի փոխանցմամբ, երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Օդերեւութաբանները խորհուրդ են տալիս հետեւել  առողջությանը:
Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվում է արեւային եղանակ, տեղումներ չեն սպասվում, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 22 մ/վրկ: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից:
Օդի ջերմաստիճանը գիշերը +16+18, ցերեկային ժամերին +31+33, երեկոյան +26+28 աստիճան: