Վերջին ամիսներին սպառողական գների շղթայական ինդեքսը (այսինքն` յուրաքանչյուր ամսվա ցուցանիշը նախորդի նկատմամբ) դանդաղելու կամ նույնիսկ նվազման միտում է դրսեւորում: Այսպես, ապրիլին մարտի համեմատ այն նվազել է 0,2%-ով, մայիսին սպառողական գների ինդեքսը զրո է եղել, հունիսին, մայիսի համեմատ, գները նվազել են միջինը 1,4%-ով,  իսկ հուլիսին` հունիսի համեմատ, 3,0%-ով:

Սակայն  պատկերացնելու համար, թե որքան է կյանքը թանկացել, ավելի ճիշտ է օգտագործել ցուցանիշների առավել երկարաժամկետ բազա, օրինակ, տասներկու ամսվա կտրվածքով:

Այսպիսով, հունիսին, նախորդ տրավա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 108,5%`3,6 տոկոսային կետով գերազանցելով անվանական միջին աշխատավարձի աճը: Բնակչության իրական գնողունակությունը աշխատավարձի մասով նվազել է: Միաժամանակ տնային տնտեսությունների իրական եկամուտների հետ կապված իրավիճակը բարելավվել է մասնավոր տրանսֆերտների շնորհիվ:

Խնդիրն այն է, որ նախորդ տարի գնաճը բավական բարձր տեմպեր էր արձանագրում: 2010 թ. հուլիսին, 2009թ. նույն ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է  107,8%:  Ընդ որում` սպառողական ապրանքների գները միջինը աճել են գրեթե երկնիշ թվով` 9,7%, եւ այդ միտումը պահպանվել է:

Այդպիսով, ընթացիկ տարում գները հասել են իրենց սահմանին, որից հետո հետագա գնաճը պարզապես անհեթեթ կլիներ:  Վերջին ամիսներին  գների հետ կապված իրավիճակի բարելավմանը նպաստել են գյուղատնտեսությունում նկատվող դրական միտումները:  Ուստի «բանջարեղեն եւ կարտոֆիլ»  խմբի միջին գները ընթացիկ տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նկատել նվազել են` 16,5%-ով: