Աֆղանստանի զինված խմբավորումների անդամները գրոհել են Քաբուլից հյուսիս-արեւմուտք գտնվող Փարվան նահանգի ղեկավարի նստավայրը, հաղորդում է BBC-ին:  Նահանգապետը հենց շենքից լրագրողներին հայտնել է, որ հարձակվել են մինչեւ վեց մահապարտներ: Ահաբեկչությունն իրականացվել է նահանգապետի` ոստիկանության եւ ազգային անվտանգության տարածաշրջանային ղեկավարների, միջազգային կոալիցիայից խորհրդականների հետ հանդիպման ժամանակ:

Պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 16 մարդ, 29 -ը վիրավորվել է:  Առայժմ չի հաղորդվում զոհվածների եւ վիրավորների ազգային պատկանելության մասին:

Նահանգը համեմատաբար խաղաղ է համարվում, թեեւ նահանգապետի նստավայրը նախկինում եւս ենթարկվել է հարձակման: