Մերձմոսկովյան Զելենոգրադ քաղաքում մի ժամում երկու սպանություն է եղել, զոհերի թվում Հայաստանի քաղաքացի կա:
Քաղաքի համար, որտեղ անցած տարի ընդամենը 12 սպանություն է եղել, այս պատահարն արտակարգ է, հաղորդում է «Բալտինֆոն»:
«Գլխի, կրծքավանդակի եւ ուսի մասում ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանի 25-ամյա քաղաքացի, ով կես ժամ անց մահացել է»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններից:
Իսկ մեկ ժամ անց Opel Vectra մակնիշի մեքենայում հայտնաբերել են 24-ամյա մի տաջիկի դին, ով մահացել էր պարանոցին հասցված հրազենային վնասվածքից:
Դեպքի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել:




























