Նորվեգիան խոստացել է պաշտպանական կարիքների համար 1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային, հայտարարել է  Նորվեգիայի վարչապետ Յոնաս Շտյորեն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիեւում կայացած մամուլի ասուլիսում, գրում է Reuters-ը։ 

«Մենք 1 միլիարդ եվրո կհատկացնենք ձեր երկրին եւ ձեր ժողովրդին աջակցելու համար ՝ 2022 եւ 2023 թվականների միջեւ ժամանակահատվածում»,-ասել է նա։ «Այս պատերազմը միջազգային իրավունքի խախտում է… Դուք իրավունք ունեք պաշտպանվելու, եւ մենք իրավունք ունենք ձեզ օգնել այդ հարցում»,-հավելել է Նորվեգիայի վարչապետը։