Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` օգոստոսի 15-ին կայացած արտահերթ նիստում միաձայն ձեւավորվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմը հաստատող հանձնաժողովը, որից հետո հատուկ էկրանի եւ համակարգիչների միջոցով ԿԸՀ անդամները սկսել են ԸԸՀ անդամների ընտրությունը:

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն` ԸԸՀ-ներում ընդգրկված են լինելու 7-ական անդամներ, որոնցից երկուսը կին:

ԸԸՀ -ները ձեւավորվում են օրենքի համաձայն եւ մշտապես գործում են: Դրանց կազմը թարմացվում է 6 տարին մեկ անգամ:

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտնել է, որ ԸԸՀ անդամության համար ավելի քան 830 հայտ է ներկայացվել: