Նավթային աղտոտվածությամբ առաջացած պատահարների դեպքում համագործակցության արձանագրությունը Աքթայում ստորագրել են Ադրբեջանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Իրանը:

Արձանագրությունը ստորագրվել է Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության կոնվենցիայի երրորդ նստաշրջանի շրջանակներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ղազախստանի շրջական տարածքի պաշտպանության նախարար Նուրղալի Աշիմովը նշել է, թե փաստաթղթի էությունն այն է, որ մերձկասպյան հինգ երկրները պատասխանատվություն են ստանձնում օպերատիվ ձեւով արձագանքել եւ միմյանց տեղեկացնել բոլոր հավանական վթարների մասին: