Համաշխարհային համացանցային հսկա Google ընկերությունը գնել է բջջային հեռախոսներ արտադրող Motorola Mobility-ն: Այդ մասին Google –ի գործադիր տնօրեն Լարի Փեյջը գրել է ընկերության պաշտոնական բլոգում:

«Մենք միշտ նոր ճանապարհներ ենք փնտրում` Android համակարգերն ընդլայնելու համար:  Հենց այդ պատճառով է, որ ես հուզմունքով հայտարարում եմ, որ մենք  Motorola-ի հետ պայմանավորվել ենք գնման մասին», -գրել է Փեյջը:

CNews-ի տվյալներով` գործարքի գինը կազմել է 12,5 մլրդ դոլար: Motorola-ի բաժնետերերը յուրաքանչյուր բաժնետոմսի համար կստանան 40 դոլար:

Ձեռք բերելով Motorola-ն, Google ընկերությունն իր տրամադրության տակ կունենա  արտադրական հզորություններ` առանց կողմնակի արտադրության բջջային սրաքավորումներ ներգրավելու Android-ի հիմքի վրա սմարթֆոններ ստեղծելու համար:  Դա ընկերությանը հնարավորություն կտա ավելի հաջող մրցակցել սմարթֆոնների եւ պլանշետների շուկայի առաջատար Apple -ի հետ: