Բեռլինի Շիլլերի այգում պլաստիկե փաթեթ է պայթել, մարմնական վնասվածքներ է ստացել մի տղամարդ, ով զբոսնում էր իր շան հետ:
Ինչպես հայտնում է գերմանական Bild թերթը, 58-ամյա տղամարդը ճանապարհին փաթեթ է նկատել եւ կռացել է, որ դեն նետի: Այդ պահին պայթուցիկը պայթել է: Տղամարդը դեմքի եւ ոտքերի վնասվածքներ է ստացել:
Ներկայումս տուժածի առողջական վիճակը մտահոգություններ չի հարուցում: Բեռլինի ոստիկանությունը խուզարկում է դեպքի վայրը` կասկածյալների գտնելու հույսով:




























