ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը իջել է ամենացածր նշաձողին իր կառավարման բոլոր տարիների ընթացքում, հաղորդում է CBS հեռուստաալիքը: Gallup կենտրոնի տվյալներով, Օբամային աջակցում են ամերիկացիների ընդամենը 39 տոկոսը, մինչեւ 54 տոկոսին ընդհանրապես դուր չի գալիս նրա աշխատանքը նախագահի աթոռին:
Նշենք, որ այսօր Օբաման սկսել է եռօրյա ավտոբուսային ուղեւորությունը, որի ընթացքում նա կհանդիպի Մինեսոտա, Այովա եւ Իլլինոյս նահանգների բնակիչների հետ:
Վարկանիշի նվազման նորությունը համահունչ էր հանրապետականների տրամադրություններին, որոնք առաջին քայլերն են անում նախընտրական քարոզարշավում: Կոնգրեսական Միշել Բաքմանը, ով հաղթել էր նախնական ընտրություններում, հայտարարել էր. «Օբաման մեկ ժամկետի նախագահ է լինելու»:




























