Ռուսաստանի Սարատովի մարզում կողոպտիչների ինտերնացիոնալ ավազակախումբ են ձերբակալել:

Սարատովում նախորդ շաբաթավերջին թալանվել է տեղական «Մագնիտ» խանութը: Կողոպտիչները ծռել են պատուհանի մետաղական ցանցը, կոտրել ապակին, մտել ներս, ջարդել չհրկիզվող պահարանն ու տարել 43 հազար ռուբլի:

Տաք հետքերով ձերբակալել են վեց գործազուրկների` չորս ռուսի, հայի եւ ադրբեջանցու:

Գողոնն առգրավված է, հարուցվել է քրեական գործ: