Իրանը ստիպված է իջեցնել իր առանց այդ էլ էժան նավթի գինը՝ հանուն Չինաստանում Ռուսաստանի հետ մրցակցության պահպանման, տեղեկացրել է Bloomberg-ը։

Ռուսաստանն էլ ավելի շատ է սկսել ամրանալ Իրանի համար կարեւոր Չինաստանի շուկայում։ Այդ պատճառով երկիրը ստիպված է իր նավթը զեղչով վաճառել, որպեսզի մրցակցի Ռուսաստանի հետ։

Գործակալությունում նշել են, որ Չինաստանը Ռուսաստանի համար նավթի հիմնական նշանակման վայրն է Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո։ Դա հանգեցրել է մրցակցության աճի Իրանի հետ։

Հրապարակման մեջ նշվել է, որ մայիսին ռուսական նավթի արտահանումը Չինաստան հասել է ռեկորդային ցուցանիշների՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից։ Իրանը կարողացել է պահպանել իր արտահանման հոսքերը՝ մասամբ նաեւ վառելիքի պահանջարկի մեծացման շնորհիվ, կապված Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների թուլացման հետ։