Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանն այսօր` օգոստոսի 15-ին այցելել է Շիրակի մարզ: Նա եղել է Մարալիկ քաղաքում, ուր ՀԱԿ-ը մեծ ընտրազանգված ունի:

Առաջին նախագահը հանդիպում է անցկացրել մարալիկցիների հետ: Լեւոն Տեր- Պետրոսյանին ուղեկցել են «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ՍԴՀԿ կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: Վերջիններս Մարալիկից հետո այցելել են նաեւ Գյումրի, հանդիպումներ անցկացրել Գյումրու ՀՀՇ եւ ՀԱԿ տարածքային գրասենյակներում: