Իսրայելում ամուսինն անսպասելի նվեր է մատուցել կնոջը Սիրո տոնի (Տու բե-ավ) կապակցությամբ, որը նշվում է այսօր` օգոստոսի 15-ին:
Որպես իր սիրո առհավատչյա նա ընտրել է սրտիկի տեսք ունեցող զուգարանակոնքը:
Լրագրողները պարզել են, որ նախատոնական օրերին իսրայելական խանութներում տարբեր տեսակի սանտեխնիկա է հայտնվել սրտիկի տեսքով, օրինակ լվացարաններ` 750 շեքել, լոգարաններ` 1445 շեքել արժեքով, եւ այլն:
Սրտային ձեւավորմամբ աքսեսուարներ կարելի է գնել նաեւ խոհանոցի համար, հաղորդում է «Կուրսոր» պարբերականը:




























