Ամերիկյան աստղագետները, որոնք մասնակցում են CAMS նախագծին, արձանագրել են նախկինում անհայտ ասուպային հոսք, որը կարող է լինել Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող գիսաստղի փոշե հետքը:
«Հաշվարկները թույլ են տալիս կանխատեսել, թե երբ հաջորդ անգամ ասուպային հոսքը տեսանելի կլինի: Դա կարող է լինել 2016-ին կամ 2023-ին, ապա կվերադառնա 2076-ին… Գիսաստղը գտնվում է փոշե հոսքի սկզբում: Եւ եթե հոսքը հատում է Երկրի ուղեծիրը, դա կարող է անել նաեւ գիսաստղը»,- ասել է CAMS նախագծի ղեկավար Պիտեր Ջենիսկենսը:




























