«Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետները Հայաստանը ներառել են համակարգչային վիրուսով վարակվելու բարձր ռիսկայնություն ունեցող երկրների ցուցակում:
2011թ. երկրորդ եռամսյակում տեղեկատվական սպառնալիքների վերլուծություն իրականացրած փորձագետները եկել են այն եզրահանգման, որ կայքերով նավիգացիան դեռեւս մնում է որպես ռիսկային միջոցառում: Նրանք մասնավորապես նշել են, որ վնասակիր ծրագրերի համար օգտագործվող կայքերի 87%-ն արտոնված է 10 երկրում: «Լավագույն տասնյակի» առաջատարն է ԱՄՆ-ը (28,53%), որին հաջորդում է Ռուսաստանը (15,99%):
«Կասպերսկիի լաբորատորիայի» մասնագետները երկրները դասակարգել են խմբերի` ըստ վիրուսով վարակվելու ռիսկի մակարդակի:
Բարձր ռիսկայնության խմբում Հայաստանի հետ հայտնվել են նաեւ Ռուսաստանը, Իրաքը, Ադրբեջանը, Օմանը, Սուդանը, Սաուդյան Արաբիան եւ Բելառուսը:



























