Եգիպտական դատավորներն արգելել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարության ուղիղ հեռարձակումը, հաղորդում է Gulfnews գործակալությունը: Ինչպես դատական նիստում հայտնել է դատավոր Ահմադ Ռեֆաաթը, հեռարձակումները դադարեցվելու են սեպտեմբերի 5-ից մինչեւ վճռի հրապարակումը: Եգիպտական հեռուստատեսությունը հեռարձակել էր օգոստոսի 3-ի եւ այսօրվա դատավարությունը:

Հուզումների ժամանակ զոհվածների փաստաբանների խնդրանքով, Մուբարաքի գործը միացվելու է ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի գործին: Սեպտեմբերի 5-ին նրանց 850 մարդու սպանության մեղադրանք է առաջադրվելու:

Այսօր նաեւ դատարանի առջեւ բախումներ են եղել Մուբարաքի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել: