Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին օգոստոսի 16-ին կժամանի Մոսկվա։
Ռուսաստանի մայրաքաղաքում կկայանա նրա հանդիպումը այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվելիք թեմաների շարքում անդրադարձ կկատարվի նաեւ Իրանի մ իջուկային ծրագրին, ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Նախօրեին Թեհրան էր ժամանել Ռուսաստանի Անվտանգությնա խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ով, ինչպես սպասվում է, այսօր կհանդիպի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ։




























