Պարենամթերքի գներն աշխարհում մեկ տարվա ընթացքում բարձրացել են գրեթե մեկ երրրորդով՝ 33 տոկոսով։

Համաձայն Համաշխարհային բանկի զեկույցի՝ ներկայումս գները հասել են 2008 թվականի պիկային ցուցանիշերին, երբ սկսվել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։

Խնդիրն առավել սրությամբ ծառացած է զարգացող երկների առջեւ։

Համաշխարհային բանկը նշում է, որ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսայի Աֆրիկայի երկրներում ավելի քան 12 միլիոն մարդ կարիք ունի պարենային անհապաղ օգնության։ Բայց նույնիսկ այն շրջաններում, ուր սով չի նկատվում, բնակչության շատ շերտեր տուժում են պարենամթերքի գների աճից, նշում են բանկի փորձագետները։