Մինչ Համահայկական խաղերի պատասխանատու Իշխան Զաքարյանը բարձր ամբիոններից հայտարարում է խաղերի կազմակերպման բարձր մակարդակի մասին, սփյուռքահայերին ու Համահայկական խաղերի մասնակիցներին անվճար տրամադրվող մարզական համազգեստները 30 հազար դրամով ազատորեն վաճառվում են Հյուսիսային պողոտայում «բուսնած» տաղավարում` «Բարի գալուստ, Հայաստան» խորագրով: Գնորդների մեծ մասն, ըստ երեւույթին, նույն սփյուռքահայերն են: