Թբիլիսիում՝ Քուռ գետում, այսօր՝ օգոստոսի 16-ին, մեծ քանակությամբ ձկներ են սատկել։
Մասնագետների եւ ձկնորսների խոսքով, Քուռ գետում ձկների սատկելու զանգվածային նման դեպք վաղուց չի գրանցվել։
Ձկների սատկելու պատճառն առայժմ չի պարզվել։ Վրաստանի բնական պաշարների գործակալությունում առաջ են քաշում երկու վարկած՝ կամ ջրի թունավորում կամ ջրում թթվածնի պակաս։
Մասնագետները նաեւ զգուշացրել էին, որ սատկած ձուկը կերակրի մեջ օգտագործելը կարող է վնասել առողջությանը։




























