Այս տարվա սեպտեմբերին Ստեփանակերտի եւ Շուշիի 161 ուսուցիչներ եւ 3600 ցածր դասարանցիներ «Համակարգիչ յուրաքանչյուր երեխային» կրթական նոր ծրագրի շրջանակներում կապահովեն համակարգիչներով։ Ծրագիրն իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի եւ Հայաստանի ընդհանուր բարեգործական միության համատեղ ջանքերով։ Այս մասին օգոստոսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Աննա-Քրիստինա Շիրինյանը։
Ծրագրի նախաձեռնողը արգենտինահայ հայտնի բարերար Էդուարդո Էռնեկյանն է։
Շիրինյանի խոսքով, ուսուցիչները երեքշաբաթյա նախապատրաստական կուրսեր կանցնեն։ Կովկասյան տարածաշրջանում ծրագիրը կներդրվի միայն ԼՂՀ կրթական բնագավառում։ Նմանօրինակ ծրագիր նախկինում ներդրվել է Տեխասի կրթական համակարգում։



























