Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը արձագանքել է հուլիսի 13-ին կառավարության շենքի մոտ հանրահավաք անցկացնելու մի խումբ մարդկանց կոչին։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը, գործադիր իշխանության հետ չհամաձայնեցված որեւէ  ակցիայի անցկացումը անթույլատրելի է։ Նման ակցիա անցկացնելու փորձը կկանխվի։ Այդ ժամանակ հնարավոր ցանկացած միջադեպի պատասխանատվությունը կընկնի ակցիայի կազմակերպիչների վրա։