Կանադան այս ամառ General Dynamics-ի արտադրության 39 զրահամեքենա կուղարկի Ուկրաինա, հայտնել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը, փոխանցում է Reuters-ը։

Այսպես կոչված՝ զրահապատ մարտական մեքենան կարող է օգտագործվել որպես սանիտարական, վերանորոգման-էվակուացիոն կամ զորքերի տեղափոխման միջոց։

Զրահամեքենաների առաքումը, որի մասին անցյալ շաբաթ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտին հայտարարել էր վարչապետ Ջասթին Թրյուդոն, հանդիսանում է Ուկրաինայի համար Կանադայի բյուջեով նախատեսված 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական աջակցության մի մասը։

Անանդը լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի համար զրահատեխնիկայի գործարքը լրացում է կանադացի զինվորականներին 360 մեքենա մատակարարելու առանձին բազմամիլիարդ դոլարի պայմանագրին:

«Այս 39 մեքենաները կսկսեն առաքվել այս ամառ, իսկ մնացած 360-ը կհասնեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է Անանդը: