Վրացական հանքային ջրի` «Բորժոմի»-ի արտադրությունը դիմում չի հղել «Ռոսպոտրեբնադզոր»-ին` ռուսական շուկայում մատակարարումները վերականգնելու համար: Այդ մասին «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը հայտնել է IDS Borjomi Georgia ընկերության մամլո ծառայության ղեկավար Նիցա Չոլոկաշվիլին:

«Մենք ռուսական կողմին չենք դիմել եւ ոչինչ չենք կարող ասել Ռուսաստան մատակարարումների վերականգման մասին»,- ասել է Չոլոկաշվիլին:

Նախօրեին հայտնի է դարձել, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կարող է լուծել Ռուսաստան «Բորժոմի» մատակարարելու հարցը, որն արդեն քանի տարի է, ինչ արգելված է Ռուսաստանում: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը քննարկում է պաշտոնական դիմումը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում արգելված է Վրաստանից գինու եւ հանքային ջրերի ներմուծումը: