Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոն մտադիր են միավորել Ռեգիոնների եւ «Ուժեղ Ուկրաինա» կուսակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռեգիոնների կուսակցությունը գլխավարող վարչապետ Նիկոլայ Ազարովի խոսքով, նախաձեռնությունը եղել է նախարարների կաբինետի ղեկավարի եւ նրա տեղակալի կողմից։ Թե ինչպիսին կլինի Սերգեյ Տիգիպկոյի դերը նոր կուսակցությունում, Ազարովը չի պարզաբանել։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ելնելով TNS-ի հուլիսյան հարցումների տվյալներից, եթե Գերագույն Ռադայի ընտրություներն Ուկրաինայում տեղի ունենային 2011 թվականի հուլիսին, առաջին տեղը կգրավեր Ռեգիոնների կուսակցությունը։ Նրան պատրաստ է ձայն տալ հարցվածների 20,3 տոկոսը։ «Ուժեղ Ուկրաինայի» վարկանիշը, համաձայն այդ հարցման, կազմել է ընդամենը 1,9 տոկոս։ Գերագույն Ռադայի ընտրություներն Ուկրաինայում տեղի կունենաին 2012 թվականին։