Խաղատները, խաղասրահներն ու շահումով խաղերը պետք է կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից ու հիվանդանոցներից հեռու լինեն ուղիղ գծով առնվազն 500 մետր:

Այս առաջարկությունը կառավարությանն է ներկայացվել ֆինանսների նախարարության կողմից եւ ներառվել կառավարության օգոստոսի 18-ի նիստի օրակարգում: Նշենք, որ գործող օրենսդրությամբ նման սահմանափակումներ չկան:

Կառավարությանը ներկայացրած որոշման նախագծում առկա են նաեւ խաղատների ու խաղասրահների նկատմամբ այլ սահմանափակումներ: Այսպես` խաղատունը պետք է ունենան առնվազն 250 քառ. մետր տարածք, իսկ խաղասրահը` 100 քառ. մետր: Պարտադիր պետք է լինի նախասրահ, սանհանգույց եւ դրամարկղ: