Օգոստոսի 13-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 3-ին, Աբովյան փողոցի թիվ 58 հասցեում գտնվող ծննդատանը, անհայտ անձը դանակով հարձակվել է իր կնոջ վրա,  դանակի սպառնալիքով  նրա  պայուսակից հափշտակել գումար եւ դիմել փախուստի:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 32-ամյա Գեւորգ Հ.-ն, որը նույն օրը, ժամը 20:30-ին, իր տան մոտից բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: