Մարտակերտցի 8-ամսական Տիգրանին անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում կատարել:

Նրա մոտ 5 ամսական հասակում ախտորոշվել է ցիտոմեգալովիրուսային հեպատիտ, այժմ անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում կատարել։ 

Տիգրանի հայրը` Արթուր Ավանեսյանը, ազատամարտիկ է, հետախույզ, ակտիվ մասնակցություն է ցուցաբերել արցախյան երեք պատերազմներին, այժմ էլ ծառայում է Արցախի զինված ուժերում։ Տիգրանն ունի  19-ամյա եղբայր, ով ժամկետային զինծառայությունն է այս պահին անցկացնում Արցախում:
 NEWS.am-ի հետ զրույցում Տիգրանի մայրը` Ուլյանա Ավթանդիլյանը ասաց, որ վիրահատության համար անհրաժեշտ է  20 մլն դրամ, որից հավաքվել է  3 միլիոնը:

Տիգրանի վիրահատությունը նախատեսված է կատարել հուլիսի 20-24, երբ Բելառուսից Հայաստան կժամանեն այդ վիրահատությունը անցկացնող բժիշկները: 

«Մեզ Արցախի առողջապահության նախարարությունից էլ են խոստացել աջակցել, մենք միայն երեխայի վիրահատության գումարն ենք հավաքում, մի լումա ավելի մեզ պետք չէ: Տիգրանի հայրը հայտնի հետախույզ է, Արցախում բոլորը մեզ լավ են ճանաչում, գիտեն մեր երեխայի հիվանդության մասին: Շատ շնորհակալ կլինեմ, որ մեզ աջակցեն, կարողանանք երեխային վիրահատել»,- ասաց նա: 

Տիգրանին օգնելու համար փոխանցումներ կարող եք կատարել նշված հաշվեհամարներին.

Բանկի անվանումը` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ (ARMBUSINESSBANK)

Անուն, ազգանուն` Ուլյանա Ավթանդիլյան ( ULYANA AVTANDILYAN)

Բանկային հաշիվ` 1150010277197177 AMD

1150009151121189 USD

1150000937387358 EUR

1150019894054040 RUB

Հեռախոս` 097 25-24-21, 098 37-71-37: