Oգոստոսի 13-ին, ժամը 6:10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի գիշերային ակումբից, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքով «Նաիրի» բժշկական կենտրոն  է տեղափոխվել 33-ամյա Ցոլակ Ղ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ցոլակ Ղ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թեր նույն օրը, ժամը 5-ին, գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, Ցոլակ Ղ.-ին դանակահարել է 30-ամյա Էդգար Մ.-ն:

Դանակն առգրավված է, Էդգար Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: