4 ամիս առաջ Ստամբուլում մայր ու աղջիկ սպանել էին 9-ամյա Փիրաթ Սեզարին խոհանոցի դանակով, մասնատել եւ դին նետել աղբանոցը: Երեխան Եկատերինա Օչխիձեի ամուսնու որդին էր առաջին ամուսնությունից:

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են ամբաստանյալների ցուցմունքները, որտեղ նրանք հիշում են սպանության մանրամասները: Վիոլա Օչխիձեն պատմել է, որ մի քանի անգամ հարվածել է երեխային, իսկ դուստրը` Եկատերինան օգնել է մորը հետքերը թաքցնելու գործում:

Թուրքական դատարանը Վիոլա եւ Եկատերինա Օչխիձեներին դատապարտել է ցմահ ազատազրկման: