Newsland.ru կայքը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետագա ճակատագրի մասին ռուսաստանցիների շրջանում կատարված 2012թ. քաղաքական զարգացումների մասին հարցման արդյունքները։
Հարցը հետեւյալն է եղել. 2012 թ. որտե՞ղ կհայտնվի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
1. Ռուսաստանի նախագահ կդառնա (125 ձայն)
2. Կփախչի Իսրայել (243 ձայն)
3. Կփախչի Հայաստան (23 ձայն)
4. Կփախչի ԱՄՆ (30 ձայն)
5. ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ կդառնա (133)
6. Կսպասի ծերությանը ամառանոցում (67 ձայն)
7. Կհայտնվի հետախուզման մեջ եւ դատարանում (860 ձայն)
8. Այլ պատասխաններ (368)
Հարցման տարօրինակ պատասխաններն ամփոփելով կարելի է եզրակացնել, որ ռուսաստանցիները Մեդվեդեւին հուսադրող ապագա չեն կանխատեսում։




























