Ոստիկանության Կոտայքի բաժնում օգոստոսի 13-ին, ժամը 13.30-ին հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի մարզադաշտի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թե նույն օրը, ժամը 13.20-ի սահմաններում, 55-ամյա Արտուշ Գեւորգյանի  վարած  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Նաիրյան փողոցում բախվել է Էլեկտրասյանը: Վարորդը տեղում մահացել է, իսկ 6 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Նույն օրը, ժամը 18.30-ին, ստացած մարմնական վնասվածքներից ուղեւորուհի Լիդա Խաչատրյանը «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է:

Կատարվում է քննություն: