Հարավային Օսիայի նախագահական ընտրությունները կայանալու են 2011թ. նոյեմբերի 13-ին:

Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահությունը նշանակել է հերթական նախագահական ընտրությունների օրը, հաղորդում է «Ռես» գործակալությունը:

Այժմ ժամկետը պետք է հաստատվի խորհրդարանի նիստում, որ կայանալու է օգոստոսի 17-ին:

Աշնանը լրանում է գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի նախագահությամբ երկրորդ ժամկետը, եւ նա իրավունք չունի կրկին առաջադրվելու: