Բաքու-Ռոստով ուղերթի ավտոբուսը օգոստոսի 16-ին շրջվել է Դաղստանում:

Վերջին տվյալներով, հայտնի է մեկ զոհի մասին:

«Ժամը 14:50-ին ԱԻՆ-ը տեղեկությունը է ստացել, որ «Կավկազ» դաշնային մայրուղու վրա, Դաղստանի Սուլեյման-Ստալսկի շրջանում շրջվել է երկհարկանի ուղերթային «Մերսեդես» ավտոբուսը, որը Բաքվից շարժվում էր Ռոստով»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  փրկարար ծառայության ներկայացուցիչը:

Ավտոբուսում գտնվել է 47 մարդ: Այլ տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան: