Թուրքիան հաջողությամբ «օդ-օդ» դասի, ռադիոլոկացիոն գլխիկով Gokdogan հրթիռ է փորձարկել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է TRT World-ը։
Հրատարակության համաձայն՝ մինչեւ տարեվերջ այս հրթիռը թուրքական բանակին կմատակարարվի եւս մեկ նոր՝ Bozdogan հրթիռի հետ միասին, որն ուղղորդման համար ինֆրակարմիր գլխիկ է օգտագործում։
Երկու հրթիռներն էլ նախատեսվում է շահագործման հանձնել թուրքական F-16 կործանիչներով եւ հեռանկարային ինքնաթիռներով։





























