«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատերազմի վտանգ է տեսնում:

«Կա պատերազմի վտանգ, ու, եթե ուզում եք  իմանալ, այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա նաև այդ պատճառով: Այս իշխանությունը պարտության ու պատերազմի խոհրդանիշ է։ Աստված չանի, եթե այս իշխանությունով մտնենք պատերազմի մեջ, ակնհայտ է՝ ինչ ելք ենք ունենալու», - այսօր՝ հուլիսի 11-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սաղաթելյանը:

Նա ընդգծեց՝ եթե իշխանությունը մեկ գրամ մտածում է հայ ժողովրդի մասին՝ պետք է օր առաջ հեռանա:

«Այո՛, պատերազմի վտանգ կա», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: