Հունաստանն Էրդողանից բացատրություն է պահանջում հունական կղզիները թուրքական պատկերող քարտեզի վերաբերյալ։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հորդորել է բացատրել իրավիճակը, գրում է AP-ը։
«Ուշադիր նայեք այդ քարտեզին. Կրետեն, Հռոդոսը, Լեսբոսը, Խիոսը, Սամոսը․ բոլորը կլանված են Թուրքիայի կողմից»,-Twitter-ի իր էջում գրել է Միցոտակիսը՝ տեղադրելով Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի տեղադրած լուսանկարը։





























