Կիեւին մինչ այժմ տրամադրած ԱՄՆ-ի միջոցները գերազանցել են Աֆղանստանում առաջին 5 տարում ԱՄՆ-ի ծախսերը։
Բայդենի վարչակազմն անցյալ շաբաթ հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության եւս մեկ փաթեթի մասին։
Փաթեթը ներառում է ծանր հրետանի՝ հաուբիցներ եւ HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգ։ Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ն 8 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել փետրվարին պատերազմի բռնկման պահից ի վեր, սակայն Վաշինգտոնը խոստացել է շատ ավելին ծախսել:





























