Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են ներդրումների պահպանման եւ խրախուսման մասին համաձայնագիր: Համաձայնագիրն ուժի մեջ է լինելու 10 տարի, հայտնում է «Բիզնես-Գրուզիան»:  Սակայն ժամկետը լրանալուն պես այն կշարունակի մնալ ուժի մեջ, քանի դեռ կողմերից մեկը 12 ամսվա ընթացքում մինչեւ ժամկետի լրանալը գրավոր չհայտնի երկրորդ կողմին համաձայնագիրը դադարեցնելու մասին: 

Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տվյալներով, ըստ համաձայնագրի, կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է խրախուսել եւ բարենպաստ պայմաններ ստեղծել իր տարածքում մյուս կողմի ներդրումների համար: Եթե երկրում ստեղծվի ֆորս-մաժորային իրավիճակ, ապա  տվյալ կողմը պետք է տրամադրի փոխհատուցում: